Search

WikiLeaks–ը հրապարակել է Բարաք Օբամայի 2 էլեկտրոնային հասցեներy

WikiLeaks–ը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 2 էլեկտրոնային հասցեներն ու մի քանի նամակ։ Ընդ որում, կազմակերպությունից հայտնել են, որ դա երկրի ղեկավարին վերաբերող փաստաթղթերի միայն առաջին մասն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Հանրությանը հասանելի են դարձել 2 էլեկտրոնային հասցե, որոնք նախագահը, ըստ երեւույթին, արդեն չի օգտագործում։ Կայքում հրապարակվել է նաեւ 7 նամակ, որոնցից 6-ն Օբաման ուղարկել էր 2008–ին։